Մանիլայի կենտրոնում հրաձգության հետեւանքով առնվազն 25 մարդ է տուժել
PHOTOՄանիլայի կենտրոնում գտնվող հայտնի խաղատուն-հյուրանոցում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով առնվազն 25 մարդ է տուժել: Նրանց հիվանդանոց են տեղափոխել: Այս մասին The Manila Times-ին հաղորդել է Կարմիր Խաչի ֆիլիպինյան գրասենյակի ներկայացուցիչ Ֆերնանդո Ատիենցան:
Նրա խոսքով՝ նրանցից ոմանք վիրավորվել են՝ պատուհաններից դուրս նետվելով, որպեսզի խուսափեն հրաձգությունից:
Սեւազգեստ դիմակավորված անհայտ անձինք կրակ են բացել Resorts World Manila-ում: Որոշ տվյալներով՝ նրանք երկուսն են եղել: Սակայն այս լուրը պաշտոնապես չի հաստատվել: Լրատվամիջոցները հաղորդում են պայթյունների եւ հրաձգության մասին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together







