Վենեսուելայում բողոքի ակցիաների ժամանակ դատավոր է սպանվել
INTERNATIONAL NEWSԴատավոր Նելսոն Մոնկադա Գոմեսն անհայտ անձանց կողմից սպանվել է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում, հայտնել է երկրի դատախազությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Սկսվել է դատավոր Նելսոն Մոնկադա Գոմեսի մահվան հետաքննությունը, որը սպանվել է Էլ- Պարաիսոյում Պաես պողոտայում»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։
Որոշ տեղեկություններով դատավորի վրա հարձակում են իրականացրել մի քանի մարդ, որոնք մինչ այդ գրոհել էին ցուցարարների կառուցած բարիկադների վրա։ Դատավորը իր մեքենայով փորձել է շրջանցել բարիկադը, երբ նրա վրա սկսել են կրակել։ Հետո նրանից գողացել են անձնական իրերը։
Վենեսուելայում ապրիլի սկզբից բողոքի ակցիաներ են շարունակվում, վերջին տեղեկություններով դրանց ընթացքում զոհվել է 70 մարդ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



