Անկարայի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 126-ի, վիրավորներինը՝ մոտ 400-ի, հայտնի են դարձել նոր մանրամասներ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 126-ի, վիրավորների թիվը` մոտ 400-ի: Այս մասին տեղեկացնում է LifeNews-ը:
Հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթգծի կայարանի շրջանում առավոտյան 2 պայթյուն էր որոտացել Ժողովրդական ժողովրդավարական կուսակցության խաղաղ հանրահավաքին:
«Էխո Մոսկվին» հայտնում է, որ թուրքական ոստիկանությունը դեպքի վայրում հայտնաբերել է, ըստ երևույթին, մահապարտ ահաբեկչի մարմնի մասեր, ով 25-30 տարեկան տղամարդ է: Հայտնաբերվել են նաև մատնահետքեր:
ԶԼՄ-ները հայտնում են, որ մասնավորապես Ստամբուլում այսօր հազարավոր մարդիկ են փողոց դուրս եկել` հարգելու ահաբեկչության զոհերի հիշատակը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



