Մանուկների համար տոնական միջոցառում է անցկացվել Ավ. Իսահակյանի անվան գրադարանում և... ատամնաբուժարանում
SOCIETYԵրեկ հունիսի 1–ն էր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Օր, որ լի է խինդուծիծաղով, երգուպարով, մանուկների ժպիտներով ու մանուկներին նվիրված քաղաքային միջոցառումների շարանով: Երևանն ամեն տարի մեծ տոն է կազմակերպում մայրաքաղաքի մանուկների համար: Այդպես էր նաև այս տարի: Քաղաքապետարանի կողմից կազմակերպված միջոցառումները համալրվել են նաև մանկապարտեզների, գրադարանների, բազմաթիվ մշակութային և կրթական հաստատությունների կողմից անցկացվող ծրագրերով:
Երեկ երեխաներին ուրախացնելու և ժպիտներ պարգևելու «մարաթոնին» էր միացել նաև «Դենտեքս Արմենիա» ատամնաբուժական կլինիկան: Կլինիկայի տնօրինությունը որոշել էր մանուկների համար գեղեցիկ միջոցառում կազմակերպել՝ կերպարներով, խաղավարով ու համեղ հյուրասիրությամբ: Ըստ ատամնաբուժարանի աշխատակցի՝ երբ երեխան ատամնաբուժարան է գնում և սա տեսնում, անկասկած, հաջորդ անգամ չի վախենա ատամնաբույժին այցելել: Այսպիսով, նրանք նաև փորձում են վերացնել երեխաների վախը ատամնաբուժարան գնալու մասին լուրը լսելու ժամանակ:
Երեկ տոն էր նաև Երևանի Ավ. Իսահակյանի անվան գրադարանի բակում: Տասնյակ մանուկների համար գրադարանի բակում կավճանկարչության մրցույթ էր կազմակերպվել, որին հետևելու էր երեխաների համար հայալեզու և օտարալեզու հեքիաթների ընթերցում, ինչպես նաև մուլտֆիլմերի դիտում ու հյուրասիրություն:
Ինչպես «Փաստի» հետ զրույցում նշեց գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը՝ օրվա ընթացքում ավանդական խաղեր են անցկացվելու երեխաների համար, մանկագիրներ Նաիրա Եդիգարյանը, Սաթենիկ Ղազարյանը և Արա Ալոյանը հեքիաթներ են ընթերցելու: Իսկ երեխաների` գետնին արված նկարները կգնահատվեն փորձառու նկարիչների կողմից և ըստ թեմատիկ լուծումների՝ մանուկներին պատվոգրեր ու շնորհակալագրեր կհանձնեն: Բացի այդ, երեխաները որպես նվեր «Ծիծեռնակ» ամսագրի համարները կստանան:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



