Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Ռաքքան կռվախնձոր է դարձել բոլորի համար

INTERNATIONAL NEWS
Երկու օր առաջ Deepika news գործակալությունը հղում անելով հետախուզական մարմիններին՝ հաղորդել էր, որ ԱՄՆ–ն գաղտնի բանակցություններ է վարում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման պարագլուխների հետ՝ սիրիական Ռաքքայից նրանց ապահով դուրսբերման, քրդերի հետ չբախվելու և մինչև ռուսների ու Ասադի բանակի տեղ հասնելը՝ քաղաքը երկուստեք նվազագույն կորուստներով ազատագրելու հիմնական պայմանով: Կար նաև մեկ այլ կարևոր հանգամանք. եթե ԴԱԻՇ–ը համաձայներ ԱՄՆ–ի պայմաններին, վերջինս ստիպված չէր լինի զինել քրդերին՝ այդկերպ խուսափելով նաև Թուրքիայի հետ ունենալիք նոր խնդիրներից:
 
Վերլուծելով ռուսական վերջին հարվածների ուղղությունն ու մի շարք այլ հանգամանքներ՝ երեկ մենք արժանահավատ էինք համարել այս տեղեկությունը, եզրակացնելով, որ ռուսները որոշել են վիժեցնել բանակցությունները՝ ջիհադիստներին Ռաքքայից հեռանալու հնարավորություն չտալով, շրջափակելով քաղաք տանող համարյա բոլոր ճանապարհներն ու հնարավոր օժանդակությունը:
 
Երեկ, սակայն, ռուսական աղբյուրները ազդարարեցին, թե ԴԱԻՇ–ի հետ բանակցություններն առանց քրդերի չեն ընթանում: Եվ եթե նույնիսկ հավատ չընծայեինք ռուսական RT–ին, որ Արևմուտքում պուտինյան քարոզչության հիմնական խոսափողն է համարվում, ստիպված էինք վստահել թե՛ սիրիական աղբյուրներին, այդ թվում՝ ընդդիմադիր, թե՛ սաուդական Ալ–Հայաթին, որոնց պնդմամբ՝ Սիրիայի դեմոկրատական ուժերի քրդական ջոկատներն արդեն հայտնվել են համարյա բոլոր կողմերից պաշարված Ռաքքայի հարավային մատույցներում, վերահսկողության տակ առել Ռաքքա–Ռասսաֆա մայրուղին, որ ջիհադիստների կյանքի ճանապարհն է հանդիսանում, իսկ Կոալիցիայի օդուժը հսկում է վերից:
 
Ռաքքայի ազատագրումն, այսպիսով, հաշված օրերի կամ նույնիսկ ժամերի խնդիր է համարվում, և ամերիկյան մամուլն արդեն գրում է այն մասին, թե հաշվի առնելով տեղի արաբ բնակչության հակակրանքը քրդերի նկատմամբ՝ որոշվել է տեղում ժամանակավոր արաբական վարչակազմ ձևավորել, որն, այնուամենայնիվ, կենթարկվի ԱՄՆ–ին ու քրդերին: Բնական է. ռուսներն ու Ասադն այդ դեպքում ուշացած/անցանկալի հյուրեր կհամարվեն, իսկ Թուրքիայի առաջ ԱՄՆ–ն որևէ պարտավորություն չի ունենա, թեպետ՝ հարաբերություններն ավելի կվատանան, ինչից, ռուսների մեղքով, հնարավոր չեղավ խուսափել. մայիսի վերջին օրը, ի ցավ Թուրքիայի, ԱՄՆ–ն ստիպված եղավ հավելյալ զենք մատակարարել քրդերին:
Ինչ էր մնում այս իրավիճակում անել ռուսներին՝ պարզ է. «Փաստը» պատրաստվում էր նոր հարվածներ կանխատեսել, և, խնդրեմ, ՌԴ Պնախարարությունը հաղորդեց, որ երեկ ռուսական օդուժը ռմբակոծել է ԴԱԻՇ–ին՝ խափանելով ահաբեկիչների փախուստը Ռաքքայից Պալմիրա:
 
Լոնդոնում լույս տեսնող Աշ–Շարք ալ–ասուատ թերթն էլ լրացրեց պատկերը՝ հայտարարելով, թե ռուսները ռմբակոծել են ոչ միայն ահաբեկիչներին, այլև, այսպես կոչված, Սիրիայի ազատ բանակի դիրքերը, որ տեղակայված են Պալմիրայի և Իրաքի սահմանի միջակայքում: Ինչո՞ւ, կարելի է ենթադրել. հավանաբար, Սիրիայի ազատ բանակը գրոհել է Իրաքի սահմանին կռվող շիաների և Հըզբոլլահի մարտիկների ուղղությամբ, ինչը զայրացրել է ռուսներին, որովհետև ընդդիմությունն այդկերպ օգնել է ԱՄՆ–ին՝ Ռաքքայի մատույցներում իրեն ավելի հանգիստ զգալ:
 
Մյուս կողմից էլ՝ դատելով Բանակցությունների բարձրագույն կոմիտեի ղեկավար Նասր Հարիրիի խոսքից, որով նա երեկ հարձակվեց ոչ միայն Իրանի, Հըզբոլլահի, այլև ԱՄՆ–ի ու քրդերի վրա (նշելով, թե նրանց նպատակը ոչ թե Ասադի ռեժիմի տապալումն է, այլ Սիրիայի մասնատումը, իսկ Սիրիայի դեմոկրատական ուժերին Թուրքիայի Քրդական բանվորական կուսակցության մաս որակեց, որ համընկնում է Անկարայի տեսակետին), ակնհայտ է, որ Ռաքքայի ազատագրման ու դրա հետագա ճակատագրի հետ կապված պատմությունը դեռ շատ ջուր կվերցնի:
 
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League