Ապրիլին Ալավերդիում ծծմբի երկօքսիդի և փոշու կոնցենտրացիան գերազանցել է նորման 2,5 անգամ
SOCIETYԸստ ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության, ապրիլ ամսին ՀՀ բնակավայրերի օդային ավազանի որակի շուրջօրյա ակտիվ նմուշառմամբ մշտադիտարկման միջոցառումներ են իրականացվել 16 ստացիոնար դիտակայաններում: Մթնոլորտն աղտոտող նյութերի պարունակությունները որոշելու համար շուրջօրյա ակտիվ նմուշառման միջոցով վերցվել է օդի 1 463 փորձանմուշ, պասիվ նմուշառման 206 դիտակետից՝ օդի 1583 փորձանմուշ: Երևան և Ալավերդի քաղաքների ավտոմատ դիտակայանների միջոցով կատարվել է օդի համապատասխանաբար՝ 24 հազար 958 և 10 հազար 852 դիտարկում: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության կայքի հրապարակումից:
Ըստ դիտակայաններից վերցված տվյալների՝ մայրաքաղաքում այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում մթնոլորտում վերահսկվող նյութերի կոնցենտրացիաների գերազանցում չի դիտվել: Այն եղել է նորմայի սահմաններում:
Հայաստանի մեծությամբ երկրորդ և երրորդ քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում մթնոլորտում վերահսկվող նյութերի կոնցենտրացիաները որոշ առումներով համապատասխանել են նորմային, սակայն որոշ նյութերի մասով դիտվել է գերազանցում: Մասնավորապես Գյումրիում մթնոլորտում նորմայի սահմանները 2,1 անգամ գերազանցել է ընդհանուր փոշին: Վանաձորում արդեն գերակշռել է ծծմբի երկօքսիդը՝ այն էլ 1,5 անգամ:
Ըստ այս վիճակագրության՝ դիտակայաններ ունեցող քաղաքների շարքում նորմայի սահմանների խախտում է գրանցվել նաև Ալավերդիում և Արարատում: Եթե երկրորդում ընդհանուր փոշու քանակը նորմայի սահմանները գերազանցել է 1,3 անգամ, ապա Ալավերդիում պատկերն ավելի տխուր է: Լոռվա այս քաղաքում ընդհանուր փոշու և ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիաները գերազանցում են նորման համապատասխանաբար 2,5 և 2,6 անգամ:
Ըստ հրապարակման՝ ապրիլին մակերևութային ջրերի նմուշառ կատարվել է հանրապետության 42 գետերի և Երևանյան լճի, Ախուրյանի, Ազատի, Կեչուտի ջրամբարների 99 դիտակետերում: Վերցված 99 փորձանմուշներում որոշվել է 45–ական ցուցանիշ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
2
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
3
Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89
4
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
5
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan



