Պետական պարտքն ավելացել է ավելի քան 24 միլիարդ դրամով
SOCIETYԸստ Ազգային վիճակագրական ծառայության կայքի Հայաստանի Հանրապետության սոցիալ–տնտեսական վիճակը բնութագրող հրապարկման՝ ՀՀ պետական պարտքը ապրիլ ամսվա դրությամբ կազմում է 2 տրիլիոն 926 միլիարդ 186 միլիոն դրամ:
ՀՀ պետական պարտքի ցուցանիշը մարտ ամսվա համեմատությամբ ավելացել է 24 միլիարդ 820 միլիոն դրամով: Պետական պարտքից արտաքին պարտքը կազմել է 2 տրիլիոն 351 միլիարդ 839 միլիոն դրամ, իսկ ներքին պարտքը ապրիլ ամսվա ցուցանիշներով կազմել է 574 միլիարդ 347 միլիոն դրամ:
Հայասատնի արտաքին պարտքը ձևավորվում է կառավարության և Կենտրոնական բանկի ունեցած պարտքերի հիման վրա: Ըստ այդմ կառավարությունն ըստ վերջին տվյալների ունի 2 տրիլիոն 98 միլիարդ 300 միլիոն դրամի հասնող պարտք, իսկ Կենտրոնական բանկը՝ 253 միլիարդ 538 միլիոն դրամ:
ԼԻԼԻ ԹԵՎՈՍՅԱՆ
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



