NASA–ի զոնդը սառցի նոր պաշարներ է գտել Լուսնի վրա
INTERNATIONAL NEWSLRO զոնդն անսպասելիորեն սառցի կուտակներ է հայտնաբերել Լուսնի հարավային բևեռի լուսավոր խառնարաններում, ինչն զգալիորեն ընդլայնել է ջրի պաշարները մեր մոլորակի արբանյակի վրա:
«Մենք միշտ կարծում էինք, թե Լուսնի վրա սառույց պետք է լիներ այն բոլոր կետերում, որտեղ ջերմաստիճանը բավականաչափ ցածր է դրա կազմավորման համար, բայց իրականում բնավ էլ միշտ չէ, որ այդպես է, և Լուսնի այդ առանձնահատկությունն արդեն վաղուց է բորբոքում մեր հետաքրքրությունը: Այժմ մենք բավականաչափ տվյալներ ունենք, որպեսզի ձեռնամուխ լինենք այն բանի բացահայտմանը, թե ինչպես է առաջացել այդ ջուրը:
Դա կարևոր է ոչ միայն Լուսնի բնակեցման, այլև այն հարցին պատասխանելու համար, թե որտեղից է ջուր հայտնվել Երկրի վրա»,– պատմել է Մեթյու Զիգլերը Թուսոնի մոլորակագիտության ինստիտուտից (ԱՄՆ):
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



