Քաբուլում կատարված ահաբեկչությանն ի պատասխան Աֆղանստանում մահապատժի կենթարկեն 11 զինյալների
INTERNATIONAL NEWSՔաբուլում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո, որն 90 մարդու կյանք խլեց, Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին կարգադրել է մահվան դատավճիռն ի կատար ածել այն 11 զինյալների նկատմամբ, որոնք կապված են «Թալիբան» շարժման և «Խաքանիի ցանց» խմբավորման հետ:
Աֆղանստանի ղեկավարի ստորագրած որոշումը վերաբերում է ծայրահեղական կազմակերպությունների հանգուցային դաշտային հրամանատարներին:
Քաբուլում ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել մայիսի 31–ի առավոտյան: Ականապատված ավտոցիստեռնը պայթել է դիվանագիտական թաղամաս տանող հսկիչ անցակետում: Աֆղանստանի առողջապահության նախարարությունը հավաստել է 90 մարդու մահը, ևս 380 հոգի տուժել է:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



