Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Քաշաթաղում շուտով կսկսվի հացահատիկի բերքահավաքը

SOCIETY

Քաշաթաղի շրջանի հարավում շուտով կսկսվի հացահատիկի բերքահավաքը: Հունիսի 1-ին Իշխանաձորում, որտեղ գործում է հակահրդեհային շտաբ, հարավային թևի համայնքների ղեկավարների, գյուղոլորտի և այլ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, կայացավ խորհրդակցություն, որն անցկացրեց շրջվարչակազմի ղեկավար, շտաբի պետ Սուրեն Խաչատրյանը: Տեղեկացրեց, որ բերքահավաքին կօժանդակեն ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) Քաշաթաղի շրջանային Փրկարար ծառայության (ՓԾ) բաժինը, մոտակա զորամասը, այլ կառույցներ: Աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանը տեղեկացրեց, որ անցած տարվա աշնանը (17171հա) և այս գարնանը կատարվել է 20081հա  հացահատիկի ցանքս, որից ցորեն՝ 6620հա, գարի՝ 12415հա և հաճար՝ 1046հա: Բացի նշված հացաբույսերից, 2017-ին ցանվել է 4հա հնդկացորեն, 77հա արևածաղիկ, 130հա առվույտ, 63հա կտավատ, 396հա կորնգան և այլ բուսատեսակներ: 

Այժմ շրջվարչակազմի ղեկավարի հանձնարարականով իրականացվում են դաշտամիջյան ճանապարհների բարեկարգում, հակահրդեհային պաշտպանիչ շերտի հերկ: Շրջանում կա 23 կոմբայն, մնացած պակասը կլրացվի ինչպես միշտ՝ Սյունիքի մարզից կոմբայններ բերելով: Այս տարի նախատեսած է բերել 60-ը: ԱՀ ԱԻՊԾ Քաշաթաղի ՓԾ բաժնի պետ Քերոբ Մովսեսյանը տեղեկություն տվեց կատարված աշխատանքի մասին՝ նշելով՝ կստեղծվեն 3 հակահրդեհային հենակետետ՝ կահավորված համապատասխան սարքավորումներով: Վերջին օրերին շրջանում կայացան ուսումնավարժական հավաքներին անդրադարձավ շրջանային զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը: Այս հարցով շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը տեղեկացրեց, որ աշխատանքները բարեխիղճ կատարելու համար որոշ համայնքների ղեկավարներ շրջվարչակազմի ղեկավարի հրամանով արժանացել են պատվոգրի, դրանք հանձնեց Ս. Խաչատրյանը: Ամփոփելով խորհրդակցությունը՝ շրջվարչակազմի ղեկավարը հանձնարարեց համայնքների ու համապատասխան կառույցների ղեկավարներին, ներկայացուցիչներին՝ աշխատել համատեղ, անել ամեն ինչ, որ բերքահավաքը կատարվի ժամանակին ու անկորուստ:

Խորհրդակցությունից հետո, երբ վերադառնում էինք Բերձոր, Ծաղկաբերդում ականատես եղանք տեղացած կարկտի հասցրած վնասներին: Ծաղկաբերդի գյուղական համայնքի ղեկավար Ազատ Եղոյանը տեղեկացրեց՝ կարկուտը վնասել է Հակարի գետի աջակողմյան սարահարթում գտնվող գարու և ցորենի ցանքատարածքները, ինչպես նաև գետի ձախափնյա ջրովի 10հա ցորենի արտը, որից բարձր բերքատվություն էր սպասվում: գրեթե հասունացած ցորենի հասկերը կոտրվել էին, ցողունները սառցաջրի մեջ էին: Կարկտահարված տեղամաս եկավ նաև շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը. ծանոթանալով իրավիճակին՝ հանձնարարականներ տվեց գյուղվարչության պետին և Ծաղկաբերդի համայնքի ղեկավարին. ճշտեն վնասների չափերը, կազմեն արձանագրություն և ներկայացնեն առաջարկ: Ծաղկաբերդի տարածքն արդեն մի քանի անգամ ենթարկվում է բնության այս տարերքին, և հողօգտագործողները մնում են ձեռնունայն: Ուստի անհրաժեշտ է տարածքում հակակարկտային կայաններ տեղակայել, այլապես անիմաստ է դառնում գյուղացու՝ ամիսների քրտինքը, կատարած ներդրումները:

Զոհրաբ Ըռքոյան  

AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts