ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
SOCIETYՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 1-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Հանձնակատարի հետ քննարկվել է ազատազրկման վայրերում, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներում խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը: Ներկայացվել են նաև ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությունները:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված գործառույթներին, կարևորվել է համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



