ԱՄՆ-ը В-52Н երեք ռազմավարական ռմբակոծիչ Է ուղարկել Եվրոպա
INTERNATIONAL NEWSՊենտագոնը Մեծ Բրիտանիայի Ֆերֆորդ ավիաբազա Է փոխադրել В-52Н մի քանի ռազմավարական ռմբակոծիչներ, որոնք կարող են միջուկային զենք կրել: Այդ մասին, հայտնել Է ԱՄՆ-ի զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը: Ըստ որոշ տեղեկությունների, դրանք թվով երեքն են:
Այս В-52Н ռազմավարական ռմբակոծիչները, որոնք մշտապես բազավորվում են ԱՄՆ-ի Լուիզիանայի նահանգի Բարքսդեյլ ավիաբազայում, կմասնակցեն մի շարք զինավարժանքների, այդ թվում՝ Arсtic Challenge 2017-ին, Saber Strike-ին եւ BALTOPS-ին, որոնք տեղի կունենան Եվրոպայի հյուսիսում:
Մասնավորապես, պլանավորվում Է, որ մի շարք զինավարժանքների շրջանակներում ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչները թռիչքներ կիրականացնեն Բալթիկայում եւ Նորվեգիայի հյուսիսում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



