Ռուսաստանը որոշեց պահպանել թուրքական լոլիկի ներմուծման արգելքը
ECONOMICSՌուսաստանը չեղարկել Է Թուրքիայից երկիր ավելի վաղ արգելված մթերքների ներկրման սահմանափակումները, բացի լոլիկից: Որոշումը հրապարակված Է Ռուսաստանի կառավարության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ստորագրված որոշմամբ ցանկից հանված են մսեղիքի սառեցված մասերը, ընտանի հավերի եւ հնդկահավերի ենթամթերքը, թարմ կամ սառեցված վարունգը եւ մանրավարունգը, թարմ խնձորը, տանձը, խաղողը, մորին եւ ելակը»,- ասված Է, մասնավորապես, փաստաթղթի պարզաբանական գրության մեջ:
Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում հայտնել Է, որ Թուրքիայից Ռուսաստան լոլիկի ներկրումը հնարավոր Է, բայց միայն նոյեմբերից մինչեւ ապրիլն ընկած ժամանակահատվածում եւ ոչ մեծ քանակությամբ:
1
Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity
2
Customer Appreciation Day in Vanadzor: IDBank
3
Unibank to Raffle a Trip to Italy
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July



