Աշոտ Ղազարյանի թոռնուհին` Անահիտ Ադամյանը, հաղթել է «Մանկական Նոր ալիք 2017» մրցույթում
LIFEՂրիմում կայացած «Մանկական Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում հաղթող են ճանաչվել Հայաստանը ներկայացնող Անահիտ Ադամյանն ու Ռուսաստանի ներկայացուցիչ Արինա Պետրովան:
Մրցույթին մասնակցում էին 11 երկրների 13 ներկայացուցիչներ` Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի, Գերմանիայի, Իսրայելի, Լատվիայի, Մոլդովայի, Ֆրանսիայի, Ղազախստանի, Աբխազիայի երեխաները:
Ժյուրիի նախագահն Էր պրոդյուսեր և կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը:

13-ամյա Անահիտ Ադամյանը հայտնի կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի Պոպուլյար երաժշտության ակադեմիայի սան է: Անահիտը 2016թ. Մալթայում կայացած «Մանկական Եվրատեսիլ»-ում Մերի Վարդանյանի հետ զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
Հավելենք, որ Անահիտը սիրված հումորիստ Աշոտ Ղազարյանի թոռնուհին է։


1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



