«Աչքերիցս արցունք էր գնում». Աշոտ Ղազարյանը՝ «Մանկական Նոր ալիք-2017»–ին թոռնուհու հաղթանակի մասին. Tert.am Life
LIFEՂրիմում կայացած «Մանկական Նոր ալիք-2017» միջազգային մրցույթում գլխավոր մրցանակը կիսել են Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները` Անահիտ Ադամյանն ու Արինա Պետրովան։
Հայաստանը ներկայացնող 13-ամյա Անահիտ Ադամյանն Աշոտ Ղազարյանի թոռնուհին է։ Tert.am Life–ի հետ զրուցում Աշոտ Ղազարյանը հայտնեց, որ մրցույթի ժամանակ թոռնուհին փայլուն ելույթ է ունեցել։
«Թե՛ առաջին օրվա, թե՛ երեկվա ելույթներն ուղարկել են մեզ, տեսել ենք։ Սկզբից ևեթ թոռնուհուս դրական էի տրամադրում մրցույթին, ոգեշնչում էի, խորհուրդներ տալիս, թե ինչպես պետք է իրեն պահի, ինչ պետք է անի և այլն։ Ինքն էլ ուշադիր լսում էր։ Այստեղ էլ, երբ մասնակցում էր «Մանկական Եվրատեսիլի» նախընտրական փուլին, շատ խորհուրդներ էի տալիս և ասում, որ մեր պատիվը պետք է բարձր պահի։ Նա էլ ոգևորվում էր դրանով։ Շատ գոհ եմ իր կատարումներից, քանի որ շատ մեծ դիապազոն ունի ու ճաշակով է։ Լև Լեշչենկոն էլ մրցութային առաջին օրն ասաց` ինչ գեղեցիկ մելիզներ ու հզոր ձայն ունի։ Ժյուրիի անդամները հիմնականում ժողովրդական երգիչներ էին»,– ասաց Աշոտ Ղազարյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: