Ձախ Հարութը Երևանում նոր տեսահոլովակ է նկարահանել
PHOTOՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, երևանյան մենահամերգից հետո դեռևս չի մեկնել ԱՄՆ։ Օգտվելով Հայաստանում լինելու հնարավորությունից` երգիչը նաև տեսահոլովակ է նկարահանել, որի լուսանկարները Tert.am Life–ը ներկայացնում է իր ընթերցողներին։
Տեսահոլովակի համար ընտրված երգը հայտնի «Թե աչքերս քեզ որոնեն» ստեղծագործությունն է, որի երաժշտության հեղինակը Լևոն Սևանն է, խոսքերինը` Սիլվա Կապուտիկյանը։ Այսպիսով` երգիչը նոր շունչ է տալիս հին երգին։
Տեսահոլովակի ռեժիսորը Խաչիկ Եղոյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը:
Տեսահոլովակը մի քանի օրից ներկայացվելու է Հայաստանում և Լոս Անջելեսում՝ հունիսի 18-ին Ձախ Հարութի լոսանջելեսյան համերգին ընդառաջ:






1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



