Նախնական տվյալներով մարդատար ավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժել է 8 մարդ. զոհեր չկան
SOCIETYԱզատության պողոտայում մարդատար ավտոբուսի կողաշրջման հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 մարդ. զոհեր չկան: Այս մասին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը: «Այս տվյալները դեռևս նախնական են»,- ասաց Գնդոյանը:
Հունիսի 2-ին, ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լամբադա կամրջի մոտ մարդատար ավտոբուսը կողաշրջվել է. Կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները հոսպիտալացվել են տարբեր բժշկական կենտրոններ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



