Իտալիայում ոստիկանությունը ձերբակալել է կալաբրիական մաֆիայի ամենավտանգավոր անդամներից մեկին
INTERNATIONAL NEWSԻտալիայում ոստիկանությունը ձերբակալել է կալաբրիական «Նդրանգետա» մաֆիայի ամենավտանգավոր անդամներից մեկին ՝ Ջուզեպե Ջորջիին, որը 23 տարի թաքնվում էր արդարադատությունից։ Հայրենիքում նրան մեղադրում են սպանությունների, դրամաշորթության, նաեւ միջազգային հանցավոր խմբի հետ կապերի մեջ։ Նրան հեռակա դատապարտել էին 29 տարվա ազատազրկման, հայտնում է La Stampa թերթը։
56-ամյա հանցագործին ձերբակալել են նրա տանը գտնվող փոքր բունկերում։
Համարվում է, որ Ջորջին մասնակցել է Իտալիայում 2006-ին տեղի ունեցած սուրբծննդյանզ զանգվածային սպանություններին։ Այն ժամանակ սպանվել էր Մարիա Սթրանջիոն, Պելե- Ռոմե- Վոտարի հանցախմբի հետ թշնամական հարաբերություններ ունեցող Նիրտա- Սթրանջիո կլանի պարագլխի կինը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



