«Այաքսի» դարպասը Մխիթարյանի հեղինակած գնդակը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» մայիսի լավագույն գոլ
SPORTՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում հոլանդական «Այաքսի» դարպասն ուղարկած գնդակը ճանաչվել է անգլիական ակումբի մայիս ամսվա լավագույն գոլ: Այս մասին հաղորդում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
Հենրիխ Մխիթարյանի գոլի օգտին քվեարկել է հարցմանը մասնակցած երկրպագուների 68 տոկոսը: Երկրորդ հորիզոնականում «Քրիթալ Փելեսի» դեմ խաղում Ջոշ Հարոպի գոլն է, որի օգտին քվեարկել է հարցմանը մասնակցած երկրպագուների 21 տոկոսը: Մայիսի երրորդ լավագույն գոլ երկրպագուները ճանաչել են Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ խաղում Մարկուս Ռեշֆորդի հեղինակած գնդակն իսպանական «Սելտայի» դարպասը: Ռեշֆորդի գոլի օգտին քվեարկել է երկրպագուների 8 տոկոսը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



