Քրիշտիանու Ռոնալդուն վստահ է, որ «Ռեալ»-ն ուժեղ է «Յուվենթուս»-ից
SPORTՄադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ հունիսի 3-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում մադրիդյան ակումբը հաղթանակ կտոնի իտալական «Յուվենթուս»-ի նկատմամբ: Վկայակոչելով Football Italia-ն, Ռոնալդուն կարծիք է հայտնել, որ հունիսի 3-ին «Ռեալ»-ի ֆուտբոլիստները գլխավերևում կպահեն Չեմպիոնների լիգայի գավաթը:
Ֆուտբոլիստն ընդգծել է, որ նախընտրում է վատ խաղալ, բայց հաղթանակ տոնել, քան գեղեցիկ խաղ ցուցադրել ու պարտվել: «Յուվենթուս»-ը հրաշալի թիմ ունի, սակայն վստահ եմ, որ «Ռեալ»-ն ավելի ուժեղ է: Մենք դա պետք է ապացուցենք խաղադաշտում: Հուսով եմ, որ հրաշալի երեկո կլինի «Ռեալ»-ի համար»,- ասել է Ռոնալդուն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



