Սահակաշվիլին հայտնել է Կիեւում իշխանությունը փոխելու մտադրության մասին
INTERNATIONAL NEWSՕդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին իր նպատակն է անվանել Ուկրաինայի ղեկավարությունը փոխելը ու հայտնել է, որ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ իր դիմակայությունը վերջինի համար տխուր կավարտվի, հայտնում է Նորությունների դաշնային գործակալությունը։
Սահակաշվիլին նման հայտարարություն է արել Կիեւում նախարարների կաբինետի շենքի մոտ իրենց աշխատավարձերը պահանջող «Չերկասիօբլէներգո» ընկերության աշախատակիցների հետ հանդիպման ժամանակ։ «Իմ նպատակն է օգնել այս բոլոր մարդկանց։ Ինչպե՞ս օգնել։ Միայն թիմով։ Միայն խորհրդարանական մեծամասնությամբ, նոր կառավարությունով, նոր մարդկանցով։ Ամբողջովին հեռացնելով հին քաղաքական խավը»,- ասել է նախկին նահանգապետը։
Նա նաեւ նախազգուշացրել է․ որ նախագահի հետ իր դիմակայությունը «Պորոշենկոյի համար ցավոտ ավարտ կունենա»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



