61-ամյա ռուս մոդելը՝ ներքնազգեստի գովազդային արշավում
PHOTOՌուսական Petrushka ներքնազգեստի ապրանքանիշը գովազդում նկարահանել է 61-ամյա մոդել Տատյանա Նեկլյուդովային:
Նեկլյուդովան Պետերբուրգում է բնակվում: Նա երկու երեխա և երեք թոռնիկ ունի: Նախկինում Տատյանան «Гипрорыбфлоте»-ում ավագ ինժեներ է աշխատել, իսկ հիմա Oldushka գործակալության մոդելներից է:
Կնոջ լուսանկարները, որը գովազդում է ներքնազգեստի նոր հավաքածուն, արդեն հրապարակվել են ապրանքանիշի պաշտոնական կայքում:
«Ռուսական ապրանքանիշն առաջին անգամ տարիքով մոդելի է նկարահանել: Սա նաեւ OLDUSHKA մոդելային գործակալության՝ ներքնազգեստի նկարահանումների առաջին փորձն է»,- նշել են կայքում:
Դատելով ապրանքանիշի նախորդ գովազդներից՝ նախկինում արշավներին բացառապես երիտասարդ աղջիկներ են մասնակցել:

1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



