Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները 63 միլիոն դրամի խախտումներ են արել. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել էինք ՀՀ վերահսկիչ պալատը հրապարկել է 2016 թ. գործունեության տարեկան հաշվետվությունը, որի արդյունքում պարզ է դարձել, թե նախորդ տարի ո՞ր պետական կառույցներն են չարաշահումներ արել:

Պարզ է դառնում, որ իր աշխատանքում թերացումներ են ունեցել նաև մի շարք սոցիալական ծառայության տարածքային գործակալություններ (ՍԱՏԳ): Այսպես, վերահսկողությունն իրականացվել է պետական բյուջեով նախատեսված ընտանեկան և սոցիալական նպաստների, հրատապ դրամական օգնության և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման գործընթացների նկատմամբ: Վերահսկողության ընթացքում ուսումնասիրվել են վերահսկվող օբյեկտներից ստացված փաստաթղթերը և տվյալները, կիրառվել են ընտրանքի, տարբեր աղբյուրներից ստացված տվյալների համադրման և համեմատման մեթոդներ:

Ըստ հաշվետվության՝ սոցիալական աջակցության խորհուրդների առաջարկությունները հիմնականում կատարվել են առանց հանգամանքների ուսումնասիրության, բացակայում են տնային այցելության արձանագրությունները: Խորհրդի նիստերում քննարկվում են միանգամից մի քանի տասնյակ հարցեր: Խորհուրդների գործունեությունը կրում է ձևական բնույթ` հաստատելով ՍԱՏԳ տեսուչների բոլոր գործողություններն առանց բացառության:

Վերահսկիչ պալատը արձանագրել է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթների խախտումներ: Ընդհանուր առմամբ Սյունիքի, Վայոց Ձորի, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզպետարանների ենթակայության թվով 20 Սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների և Ջերմուկի քաղաքային համայնքի ենթակայության Ջերմուկի Սոցիալական աջակցության տարածքային բաժնի վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են 539 դեպքով 63 միլիոն 618 հազար դրամ գումարի չափով տարբեր բնույթի խախտումներ: Մասնավորապես, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի կողմից հարակից բազաներով ՍԱՏԳ–ներին տրամադրված տեղեկատվության իրացման վերահսկողության արդյունքում հայտնաբերված 283 դեպքերով խախտումների գումարը կազմել է ընդհանուր 29 միլիոն 652 հազար դրամ, որը տրամադրված տեղեկատվությունը ժամանակին և ամբողջությամբ համակարգ չմուտքագրելու և սահմանված կարգով նպաստի վճարումը չդադարեցնելու հետևանք է:

Նշված խախտումների մեջ կան դեպքեր, որտեղ գործատուի տեղեկանքում աշխատավարձի չափը չի համընկել «Նորք» ՏՎԿ–ի կողմից տրված աշխատավարձի չափի մասին տեղեկատվությանը: ՍԱՏԳ–ները հիմք չեն ընդունել «Նորք» ՏՎԿ–ի կողմից տրված տեղեկատվությունը: Այդ մասով արձանագրվել է 28 դեպք՝ 1 միլիոն 935 հազար դրամ գումարի: Իսկ մի դեպքում նպաստառուն իր հայտարարության համաձայն չի աշխատել, սակայն «Նորք» ՏՎԿ–ի տեղեկատվության համաձայն՝ աշխատել է «ԻՄԻՋ Մ.Գ» ՍՊԸ–ում և ստացել է աշխատավարձ:

Նպաստառու ընտանիքների կազմի, բնակարանային պայմանների, բնակության վայրի ճշտության ստուգման արդյունքում հայտնաբերվել է 90 խախտում՝ ընդհանուր 13 միլիոն 804 հազար դրամի: Բնակության վայրի հաշվառման և այդ տվյալների համակարգ մուտքագրման ճշտության ստուգման արդյունքում՝ արձանագրվել է 26 խախտում՝ ընդհանուր 6 միլիոն 111 հազար դրամի չափով: Իրենց ընտանիքների անդամների մասին տեղեկանքների հավաստիության և այդ տվյալների համակարգ մուտքագրման ճշտության ստուգման արդյունքում հայտնաբերվել է 33 խախտում՝ ընդհանուր 4 միլիոն 143 հազար դրամի:

Բացի այս, հարակից բազաների ստացման ժամանակացույցի ճշտության ստուգման արդյունքում էլ պարզվել է, որ հաճախ են դեպքերը, երբ ՍԱՏԳ–ները տեղեկատվությունները ստանում են 1–ից 7 ամիս ուշացումով, որի արդյունքում էլ նպաստառուները ավել են ստանում շուրջ 7 ամսվա նպաստ և ավելի ստացած նպաստը հետգանձելու խնդիր է առաջանում:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback