Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Երևանում իր աշխատանքները սկսեց գերմաներենի ուսուցիչների 3-րդ համաժողովը

SOCIETY

Երևանում իր աշխատանքները սկսեց գերմաներենի ուսուցիչների 3-րդ համաժողովը: Երկօրյա այս համաժողովը համախմբել է Հայաստանում գերմաներենի ուսուցիչներին համագործակցության հարթակ ստեղծելու, խնդիրները վերհանելու, նորամուծություններին ծանոթանալու նպատակով:

Միջոցառման կազմակերպիչ, Հայաստանի գերմաներենի ուսուցիչների միության նախագահի պաշտոնակատար Էլիզա Ղազարյանը նշեց, որ նպատակն է առաջին հերթին ստեղծել գերմաներենի ուսուցիչների ցանց, ուսուցիչներին ներկայացնել մեթոդական, բովանդակային առումով առկա փոփոխությունները:

«Սա ավանդական դարձած միջոցառում է: Արդեն 3-րդ անգամն ենք անցկացնում: Առաջինն անցկացրել ենք 2013 թվականին, երկրորդը` 2015 թվականին: Ամեն տարի նկատվում է, որ գերմաներենով հետաքրքրվողների թիվն ավելանում է: Չնայած դպրոցներում նախորդ տարիներին գերմաներենն անկում էր ապրում, բայց չափահասների շրջանում գերմաներենը պահանջարկ է վայելում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Էլիզա Ղազարյանը:

Էլիզա Ղազարյանը նշեց, որ կա ՀՀ վարչապետի կարգադրությունը, ըստ որի կրթական համակարգում նախատեսված են բարեփոխումներ, առանձին շեշտադրում է կատարվում օտար լեզուների վրա, այդ թվում, գերմաներենի:

«Ի վերջո, Եվրամիություն ինտեգրվելու ճանապարհին գերմաներենն առանձնակի դեր ու նշանակություն ունի, փորձում ենք նպաստել, որ լեզուն տարածվի, դպրոցներում եթե ոչ երկրորդ, գոնե երրորդ օտար լեզու համարվի»,-ասաց նա:

Միության վարչության անդամ Կարինե Հովհաննիսյանը, կարևորելով գերմաներենի ուսուցիչների 3-րդ համաժողովի անցկացումը, նշեց, որ գլխավոր առանձնահատկությունն այն է, որ առաջին անգամ այն կազմակերպում է հենց Գերմաներենի ուսուցիչների միությունը:

«Նախորդ երկուսը կազմակերպել է գերմանական կողմը: Այսինքն` հայկական կողմն արդեն  հարթակ է ստեղծել գերմանախոսների, գերմաներենի ուսուցիչների համար: Սա նպաստելու է, որ գերմաներենն ավելի տարածվի, գերմաներենի արժեքն ավելի բարձրանա»,-ասաց նա:

Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը նշեց, որ գերմաներեն լեզուն վերջին տարիներ աշխարհով մեկ մեծ կարևորություն է ստանում:

«Գերմաներենը հնարավորությունների լեզու է, Գերմանիան առաջարկում է հրաշալի ակադեմիական կրթություն: Դա հրաշալի հնարավորություն է ընձեռում Գերմանիայում աշխատատեղեր գտնելու հարցում»,-ասաց դեսպանը:

Նա նկատեց, որ Հայաստանում ևս գերմաներենի նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է: Հայաստանում մեծ ուշադրություն են դարձնում գերմաներեն լեզվին:

«ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես հստակ նշեց, թե ինչքան կարևոր է գերմաներենը Հայաստանի համար: Վերջին տարիներին բազմաթիվ նախաձեռնություններ են եղել գերմաներենի հետ կապված: Առաջիկայում նույնպես սպասվում են: Նախատեսվում է Հայաստանում Գյոթեի ինստիտուտի հիմնումը: Մենք կշարունակենք համագործակցության մշակույթը»,-ասաց նա:

Դեսպանը նկատեց, որ իր պաշտոնավորման տարիների Հայաստանում 2 դպրոցներ վերակազմակերպվել են և այսօր դրանք տալիս են գերմաներենի իմացության հավաստագիր:

World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback