Թրամփի քայլերը բերում են Ռուսաստանի հաղթանակին. Օբամայի նախկին օգնական
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Սյուզան Ռայսը հայտարարել է, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական քայլերը նպաստում են Ռուսաստանի և Չինաստանի «հաղթանակին» այդ մասին հաղորդում է New York Times թերթը:
«Հրեշավոր արագությամբ նա տանում է կործանման՝ մերժելով մեր հիմնական դաշնակիցներին, մերժելով ամերիկյան արժեքները և հրաժարվելով ԱՄՆ-ի՝ համաշխարհային առաջնորդությունից: Դա Ռուսաստանի և Չինաստանի համար մեծ հաղթանակ է»,- ասել է Ռայսը:
Վերջինս նկատել է, որ Թրամփն ԱՄՆ-ը դուրս է բերել Փարիզյան համաձայնագրից՝ երկիրը հակադրության մեջ դնելով ողջ աշխարհի հետ: «Եվրոպան և Չինաստանը միասնական են Փարիզյան համաձայնագրի հարցում, այն դեպքում, երբ ԱՄՆ-ը մեկուսացվել է»,- ասել է Ռայսը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



