Կենտրոնական, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համեմատ Հայաստանում վիճակն ավելի բարվոք է
SOCIETYՅՈՒՆԻՍԵՖ–ի վերջին ուսումնասիրությունների համաձայն, աշխարհում առնվազն 2 միլիոն 700 հազար երեխա ապրում է խնամքի հաստատություններում: Սակայն այս տվյալները, հավանական է, որ միայն «սառցաբեկորի գագաթը» լինեն: Խնդիրն այն է, որ ոչ բոլոր երկրների տրամադրած տվյալներն են ճիշտ:
ՅՈՒՆԻՍԵՖ–ի նոր ուսումնասիրությամբ, որը ներառում է 140 երկրներից հավաքագրված տվյալները, խնամքի հաստատություններում ապրող երեխաների թիվն ամենաբարձրն է Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում: Յուրաքանչյուր 100000 երեխայից 666–ն, ըստ ստացված տվյալների, ապրում է երեխայի խնամքի հաստատությունում, ինչը 5 անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը:
Նոր զեկույցի համաձայն` Հայաստանում մոտ 3500 երեխա այժմ գտնվում է խնամքի հաստատություններում և սովորում է երկրի հատուկ դպրոցներում: Խնամատար ընտանիքներում ապրող երեխաների թիվը 25 է:
ՅՈՒՆԻՍԵՖ–ի զեկույցի համաձայն հայաստանյան խնամքի հաստատություններում երեխաները հայտնվում են տարբեր պատճառներով: Մասնավորապես՝ ընտանիքի պառակտման, առողջական խնդիրների, սոցիալական ծառայությունների անհավասար մատուցման, հաշմանդամության և աղքատության ռիսկային գործոնների պատճառով:
Վերջին երկու տարիների ընթացքում իրականացված տարբեր ծրագրերի արդյունքում 150 երեխա ստացել է կենսաբանական ընտանիք վերադառնալու կամ ազգականների հետ ապրելու, ինչպես նաև՝ իրենց հասակակիցների հետ հանրակրթական դպրոց հաճախելու հնարավորություն: Նշված թվերի համադրությունից կարելի է հանգել այն եզրակացության, որ եթե Կենտրոնական, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների բնակչության թվի համեմատ խնամքի հաստատություններոմ ապրող երեխաների թիվը հասնում է 0,67%–ի, ապա Հայաստանում վիճակն ավելի բարվոք է և այն կազմում է 0,1%:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



