Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


«Բնաքար տուֆ»–ը 50 տարի շարունակ կշահագործի Արթիկի տուֆի հանքավայրի Արևելյան տեղամասը

SOCIETY
«Բնաքար տուֆ» ՍՊԸ–ն Շիրակի մարզի Արթիկի հրաբխային տուֆի հանքավայրի Արևելյան տեղամասի արդյունահանման համար շրջակա միջավայրի ազդեցության նախնական գնահատման հայտ է ներկայացրել Բնապահպանության նախարարությանը:
Արթիկի տուֆի հանքավայրը տեղադրված է Արագած լեռան զանգվածի հյուսիս–արևմտյան լանջին և գրավում է մոտ 60 քառակուսի կմ տարածք: Արևելյան տեղամասը գրավում է մոտ 67 հա տարածք: Տուֆային հանքակուտակը տեղամասում հիմնականում միաձույլ է, բացառությամբ վերին՝ «փուշտայի» մասը, որի հզորությունը տատանվում է 0,49–2,9 մ–ի սահմաններում:
 
«Բնաքար տուֆ» ՍՊԸ–ի կողմից վարձակալած հողատարածքում տուֆերի հանքադաշտը տեղադրված է երկու տեղամասով: Տեղամասերի շահագործումը կատարված է ընտրովի անհամակարգ կերպով: Տեղամասերում մակաբացման ապարները հեռացված են, սակայն հանքային դաշտերում օգտակար հաստաշերտի վրա տարերայնորեն կուտակվում են տարբեր չափերի և ծավալների լցակույտեր:
Նախագծով նախատեսվում է հանքային դաշտերը շահագործել 2 բացհանքերով, օգտակար հաստաշերտերի ամբողջ հզորությամբ, մինչև դացիտանման տուֆերի հատակը:
 
Ըստ նախագծի՝ բացհանքերից առաջինն ունի առավելագույնը 500 մ երկարություն և 195 մ լայնություն, այն զբաղեցնում է 9,4 հա տարածք, երկրորդ բացհանքն ավելի փոքր է: Այն ունի առավելագույնը 210 մ երկարություն և 153 մ լայնություն, զբաղեցնում է ընդամենը 2,5 հա տարածք:
Բացհանքերի ընդհանուր տարեկան արտադրողականությունը ընդունված է 21 հազար խորանարդ մետր տուֆային զանգված: Առաջին բացհանքից տարեկան 16 հազար 700 խորանարդ մետր, իսկ երկրորդից՝ 4 հազար 300 խորանարդ մետր տուֆային զանգված կկորզվի: Բացի այս յուրաքանչյուր բացհանքի ծառայման ժամկետը կազմում է 49,5 տարի:
 
Այս երկու բացհանքերի շահագործման ընթացքում առաջացած թափոնները կտեղափոխվեն մոտ 400 մ հեռավորության վրա գտնվող արտաքին լցակույտ: Ըստ նախնական գանահատման հայտի՝ առաջին բացհանքի շահագործման ժամանակ լցակույտ առաջացնող ապարների ընդհանուր ծավալները կկազմեն 324 հազար 30 խորանարդ մետր, իսկ երկրորդինը՝ 93 հազար 77 խորանարդ մետր:
 
Նախագծում ասված է, որ բուն հանքավայրի տարածքն աղքատ է զանգվածային բուսական ծածկույթից: Կարմիր գրքում նշված բույսեր չկան: Այն նաև պահպանման հատուկ կարգավիճակ չունի: Շահագործման ընթացքում բացհանքից մթնոլորտ են արտանետվելու փոշի և գազեր: Դրանց աղբյուրներ են հանդիսանում բացհանքը, տրանսպորտը և լցակույտերը: Շահագործման արդյունքում օդային ավազան արտանետվող վնասակար նյութերն են լինելու անօրգանական փոշին, ազոտի և ածխածնի օքսիդներն ու ածխաջրածինները:
 
Փոշու և վնասակար գազերի արտանետումները գտնվում են նորմատիվային փաստաթղթերով սահմանված նորմաներում: Բացի այդ նախագծով նախատեսված են միջոցառումներ փոշու և վնասակար գազերի արտանետումների ազդեցության նվազեցման համար: Հաշվարկման ձայնային բնութագիրը՝ աղմուկը, մոտակա բնակավայրերում թույլատրելի չափերը նույնպես չի գերազանցելու: Ըստ ընկերության՝ Արթիկի հանքավայրի Արևելյան տեղամասի շահագործման ազդեցությունը բնակչության առողջության վրա լինելու է նվազագույն:
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback