Տապակած կարտոֆիլի յուրահատուկ հատկությունները
LIFEԱմերիկացի հոգեբանները մի խումբ կամավորների մասնակցությամբ ուսումնասիրություններ կատարեցին, որի ընթացքում ճնշող կադրերով ֆիլմ ցույց տվեցին: Ճնշող կադրեր նայելուց հետո, փորձեցին բարձրացնել մասնակիցների տրամադրությունը: Առաջին խմբին առաջարկեցին կարդալ հետաքրքրաշարժ ամսագրեր, իսկ երկրորդ խմբին հյուրասիրեցին տապակած կարտոֆիլ:
Մասնագետները 20 րոպե հետո պարզեցին, որ երկրորդ խմբի անդամները զգացմունքային առումով իրենց ավելի լավ են զգում քան առաջին խմբի անդամները: Նրանք պատմեցին, որ տապակած կարտոֆիլը առաջացնում է հաճելի հիշողություններ մանկությունից, արձակուրդներից և ընտանեկան հարմարավետությունից:
Գիտնականները այդ արդյունքը կապում են կարտոֆիլի մեջ պարունակվող մեծ քանակության պարզ ածխաջրերի հետ: Չնայած շատ հնարավոր է, որ բարձր տրամադրություն առաջացել է ուղղակի կշտանալուց:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



