Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Գեղարքունիքի մարզի 4 համայնքների տնտեսություններ ձեռք են բերել հովվի տնակ եւ շարժական փարախներ

SOCIETY

ԵՄ կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի կողմից իրականացվող «Հայաստանում Կլիմա ԻՍՏ պիլոտային ծրագրի» շրջանակներում Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ, Ծովակ, Կարճաղբյուր եւ Լճավան համայնքների անասնապահական կոոպերատիվները կամ ֆերմերային տնտեսությունները ձեռք են բերել արեւային սնուցման համակարգերով համալրված շարժական փարախներ, խմոցներ, հովվի տնակ եւ էլեկտրական հովիվ: Ծրագրի ընթացքի դիտարկմանը Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում մասնակցեցին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Հայաստանում Կլիմա ԻՍՏ պիլոտային ծրագրի» տեխնիկական առաջադրանքի ղեկավար Արամ-Տեր Զաքարյանը, վերը նշված համայնքներում հովվի տնակներ, շարժական փարախ, խմոցներ եւ արեւային սնուցման համակարգերով աշխատող էլեկտրական հովիվներ անասնապահական տնտեսություններին տրամադրվել են վերջերս, որոնք արոտի շրջանում արդեն լիարժեքորեն կարող են օգտվել այդ հնարավորություններից՝ որոշակիորեն բարելավելով անասունների մթերատվությունը եւ ավելի արդյունավետ օգտագործելով հեռագնա արոտավայրերը:«Շարժական փարախն ընդգրկում է 1 հեկտար տարածություն, որում տեղադրված է նաեւ շարժական խմոց: Փարախում հնարավոր է տեղավորել մինչեւ 100 գլուխ խոշոր եղջերավոր կամ մի քանի հարյուր գլուխ ոչխար: Էլեկտրական հովիվը, որն իրենից ներկայացնում է շարժական մետաղալարե ցանկապատ, անասնահոտին թույլ չի տալիս՝ հեռանալու փարախից, ինչպես նաեւ գիշատիչների մուտքն է հուսալիորեն կանխում փարախի տարածք: Այն լիցքավորվում է արեւային սնուցման համակարգով: Հովվի շարժական տնակը, խմոցը եւս նպաստում են, որ հեռագնա արոտներում մեր տնտեսությունները կարողանան տեղափոխվել ու արդյունավետ աշխատանք կազմակերպել՝ թե հոտի պահպանության, թե ժամանակի տնտեսման, կենցաղային հարմարավետ պայմաններ ունենալու, հեռագնա փարթամ արոտներից օգտվելու առումներով: Շատ կարեւոր է, որ անասունները հնարավորություն ունեն՝ արածել ու գիշերել փարթամ արոտավայրերում՝ օրական մի քանի տասնյակ կիլոմետր քայլելու արդյունքում մթերատվություն կորցնելու փոխարեն: Սա լուրջ օժանդակություն է մեր տնտեսությունների համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ծովակի անասնապահական կոոպերատիվի նախագահ Ռուզաննա Հակոբյանը:


Ըստ ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավարի՝ երկուական շարժական փարախ, հովվի տնակ, խմոցներ ու էլեկտրական հովիվ են ձեռք բերել Ծովակի եւ Ծափաթաղի, մեկական՝ Կարճաղբյուրի եւ Լճավանի տնտեսությունները:«Սրանով արդեն մեր համայնքին մոտիկ անտառամերձ հատվածները եւ արոտները չեն գերարածեցվի, իսկ հեռագնա արոտները նախկինի պես թերարածեցված չեն մնա: Անասնապահության զարգացումը, անասնապահական մթերքների արտադրության աճը կլինեն նկատելի եւ տեսանելի»,-նշեց Ծափաթաղի գյուղապետ Թագուհի Բոյախչյանը:

Խոսրով Խլղաթյան

World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback