Մի շարք աֆրիկյան երկրներ ԵՄ-ից 50 մլն եվրո են խնդրել
INTERNATIONAL NEWSԱֆրիկյան մի քանի երկրներ ԵՄ-ից խնդրել են 50 մլն եվրո՝ իսլամական զինված խմբերին դիմակայելու համար ուժերի ստեղծման նախագծի իրականացման համար, հայտնում է Reuters-ը ։
Ավելի վաղ G5 Sahel խմբի երկրները՝ Չադը, Նիգերը, Բուրկինա Ֆասոն, Մալին ու Մավրիտանիան, առաջարկել էին ստեղծել տարածաշրջանային նպատակային խումբ՝ տրանսսահմանային սպառնալիքների դեմ պայքարի համար։ Այդուհանդերձ, առաջարկի իրականացումը ձգձգվել է ֆինանսավորման պակասի պատճառով։
«G5 Sahel երկրների նախարարների խորհուրդը դիմում է ԵՄ-ին՝ խնդրելով ֆինանսապես աջակցել G5 Sahel համատեղ ուժերի ստեղծմանը»,- հայտնել է Մալիից գեներալ Դիդյե Դակոն G5 Sahel խմբի զորահրամանատարների, ԵՄ-ի ու Ֆրանսիայի զինված ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



