Ջոնսոնի հինգկիլոմետրանոց գիսաստղը հունիսի 4-ին կմոտենա Երկրին
SOCIETYՋոնսոնի հինգկիլոմետրանոց գիսաստղը հունիսի 4-ին կմոտենա Երկրին՝ 121 325 600 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնել է Մոսկովյան աստղադիտարանի մամուլի ծառայությունը։
Երկրի հյուսիսային լայնությունների բնակիչները, այդ թվում մոսկվացիները, կկարողանան դիտել գիսաստղը հեռադիտակով։ Աստղագետները խորհուրդ են տալիս դիտել հարավային ուղղությամբ։ Գիսաստղը պետք է որոնել Արկտուր աստղից ձախ։ Գիսաստղը կանաչ լղոզված կետի տեսք է ունենալու։
Նշենք, որ 2015-ի նոյեմբերին հայտնաբերված գիսաստղի միջուկի տրամագիծը կազմում է 5․4 կմ։ Գիսաստղը հայտնաբերել էր աֆրիկացի աստղագետ Էրնեստ Լեոնարդ Ջոնսոնը։
Այդ գիսաստղը, որը շարժվելո է հիպերբոլիկ ուղեծրով, ոչ մի վտանգ չի ներկայացնելու Երկրի համար։
Հունիսի 12-ին Ջոնսոնի գիսաստղը մոտենալու է Արեւին՝ 245 344 000 կմ հեռավորության վրա։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



