Յոզեֆ Բլատեր. Նրանք կարող են ոչնչացնել ինձ, բայց ոչ իմ գործը
SPORTՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ չի պատրաստվում հանձնվել դժվարությունների պատճառով: Վերջերս 79-ամյա շվեյցարացին 90 օրով զրկվել էր իր լիազորություններից:
«Իմ հետ ամեն բան կարգին է, հիանալի եմ զգում ինձ: Ես մարտիկ եմ: Նրանք կարող են ոչնչացնել ինձ, բայց իմ ամբողջ կյանքի գործը ոչնչացնել չի հաջողվի»,- Բլատերի խոսքը մեջբերում է Schweiz am Sonntag-ը:
Հիշեցնենք, որ 90 օրով իրենց լիազորություններից զրկվել են նաեւ ՖԻՖԱ-ի փոխնախագահ Միշել Պլատինին (ՈւԵՖԱ-ի նախագահ) եւ կազմակերպության գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն: Վերջերս Շվեյցարիայի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել Բլատերի նկատմամբ՝ նրան կասկածելով ֆինանսական միջոցների յուրացման եւ հանցավոր անփութության մեջ: 79-ամյա շվեյցարացուն կասկածում են նաեւ 2011թ. փետրվարին ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին 2 միլիոն շվեյցարական ֆրանկ կաշառք տալու մեջ:
Յոզեֆ Բլատերը 1998-ից է ղեկավարում ՖԻՖԱ-ն, իսկ մայիսի 29-ին նախագահի պաշտոնում ընտրվել էր 5-րդ անգամ: Դրանից 5 օր անց նա հայտնեց հեռանալու մասին, սակայն հետո որոշեց մնալ մինչեւ 2016-ի փետրվարի 26-ը կայանալիք նախագահական ընտրությունները: