Արմավիրում գյուղացիները փակել են ճանապարհը. Ոռոգման ջուր չունեն
SOCIETYԱրմավիրի մարզի Մայիսյան եւ Մրգաշատ գյուղերի բնակիչներն այսօր` հունիսի 4-ին, փակել են Երեւան Արմավիր ճանապարհը. նրանք բողոքում են ոռոգման ջուր չունենալու դեմ:
NEWS.am-ի հետ զրույցում Մայիսյանի գյուղապետ Եսայի Մովսիսյանը նշեց, որ երկու գյուղերի բնակիչներն իրենց դաշտերը ոռոգել են Արազ գետի ջրով, սակայն, այլեւս չեն կարողանում, որովհետեւ ջուրը սակավ է: Տարվա այս եղանակին գյուղացիները դաշտերն հիմնականում ոռոգում են Ախուրյանի ջրամբարի ջրով, սակայն, այն չի բացվել դեռ, որովհետեւ ոչ աշխատանքային օր է: Գյուղապետի խոսքով, պատկան մարմինների ներկայացուցիչները ժամանել են ճանապարհը փակած գյուղացիների մոտ եւ խոստացել, որ մինչեւ երեկո ջուրը կլինի, գյուղացիներն էլ ճանապարհը բացել են:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



