Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը Կարիբյան ծովում ժամանակից շուտ նշել են ռեփերի ծնունդը
LIFEՔանյե Ուեսթի ծննդյան օրվան մեկ շաբաթից պակաս ժամանակ է մնացել՝ հունիսի 8-ին ռեփերը կդառնա 40 տարեկան: Սակայն նա Քիմ Քարդաշյանի, երեխաների և ընկերների հետ արդեն նշել է իր ծնունդը: Աստղային զույգը հարազատների և մտերիմների մեծ խմբի հետ մեկնել է Կարիբյան ծովի կղզիներից մեկը, հայտնում է Enews-ը: Հաղորդվում է, որ Քիմը և Քանյեն ծննդյան տոնը նշելու համար հավաքված հյուրերի հետ այնտեղ կանցկացնեն հանգստյան օրերը: «Նրանք հսկայական շքեղ վիլլա են վարձել, որտեղ երեխաներն իրենց խաղահրապարակն ունեն: Նրանք հրաշալի ժամանակ են անցկացնում: Քանյեն այս արձակուրդը ծրագրում էր ամբողջ ընտանիքի համար: Քիմն ուզում էր թուլանալ և ժամանակ անցկացնել ամուսնու հետ: Նա ամբողջ մտածածն իրականացնելու հրաշալի միջոց գտավ»,- նշում է ներքին աղբյուրը:

\
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



