Վրաստանը Թբիլիսիի մերձակայքում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ համատեղ զորավարժություն կանցկացնի
INTERNATIONAL NEWSՎրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Վրաստանի ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ զորավարժությունները կանցկացվեն Թբիլիսիից ոչ հեռու:
«Կովկասյան արծիվ» զորավարժություններն անցկացվում են 2009 թվականից, եռակողմ ձեւաչափով՝ երրորդ անգամ: Մինչ այդ դրանք անցկացվել են Թուրքիայում:
Այս անգամ զորավարժություններին կմասնակցեն հատուկ նշանակությն ջոկատները, երկու բազմաթիրախային ուղղաթիռ, մեկ օդանավ:
Ավելի վաղ երեք երկրների պաշտպանության նախարարները Բաթումում համատեղ հայտարարություն էին ստորագրել՝ մատնանշելով, որ կողմերը շարունակելու են ջանքեր գործադրել՝ միջազգային մակարդակով խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար: Նշվել է նաեւ, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



