Պուտինն Օլիվեր Սթոունին պատմել է, որ Քլինթոնին առաջարկել է անդամակցել ՆԱՏՕ-ին
INTERNATIONAL NEWSՎլադիմիր Պուտինը Բիլ Քլինոնին առաջարկել է, որ Ռուսաստանն անդամակցի ՆԱՏՕ-ին: Այս մասին Ռուսաստանի նախագահը պատմել է ռեժիսոր Օլիվեր Սթոունին, որը նրա մասին ֆիլմ է նկարահանում:
Ըստ «Ռոսիյսկայա գազետա»-ի՝ ՌԴ նախագահն այս առաջարկն արել է, որ երբ Քլինթոնն ԱՄՆ-ի նախագահն էր:
«Հիշում են նախագահ Քլինթոնի հետ մեր վերջին հանդիպումներից մեկը: Նա Մոսկվայում էր, եւ քննարկման ժամանակ ասացի նրան. «Դե, իսկ գուցե դիտարկենք այն տարբերակը, որ Ռուսաստանն անդամակցի՞ ՆԱՏՕ-ին»: Քլինթոնը պատասխանեց. «Ես դեմ չեմ»,- պատմել է Պուտինը:
Նրա խոսքով՝ այդ պահին ամերիկյան պատվիրակությունը «չափազանց նյարդայնացավ»: Սրան ի պատասխան՝ Սթոունը Պուտինին առաջարկել է կրկին ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջարկ անել, իսկ ՌԴ նախագահը ծիծաղել է:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



