Փարիզից ոչ հեռու կես տոննա կանեփ և զենքի պահեստ են հայտնաբերել. ԶԼՄ-ներ
INTERNATIONAL NEWSՖրանսիացի իրավապահները շաբաթ օրը Փարիզից ոչ հեռու կես տոննա կանեփ և զենքի պահեստ են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Parisien թերթը: Պարբերականի աղբյուրների տեղեկությամբ՝ Փարիզից մոտ 10 կմ հեռու գտնվող 2 քաղաքներում շրջայցի ընթացքում ոստիկանությունը բռնագրավել է 550 կգ կանեփ, 200 000 եվրո, Կալաշնիկովի երեք ավտոմատ, հրացան, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա ձեռքի 2 գնդացիր, 2 ատրճանակ, հրացան և մի քանի ռադիոսարք: 7 մարդ ձերբակալվել է: «Բացի թմրանյութի բռնագրավումից՝ այդ ամբողջ զենքի հայտնաբերումը ֆենոմենալ է: Գործողությունը ցույց է տալիս՝ թմրավաճառները որքան լավ կարող են զինվել իրենց միջոցները պաշտպանելու համար»,- մեջբերում է պարբերականը իրավապահ մարմիններում աղբյուրի խոսքը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



