Լոնդոնի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 7-ի
SOCIETYԼոնդոնի կամրջի վրա տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը հասել է 7-ի: Այս մասին BBC-ին հայտնել են Մեծ Բրիտանիայի ոստիկանությունում: Աղբյուրի փոխանցմամբ՝ 48 մարդ մարդ վիրավոր է: Տուժածների թվում չորս ֆրանսիացի կա, որոնցից մեկի վիճակը ծանր է: Ավստրալիայի վարչապետն իր հերթին հայտարարել է, որ հարձակման վայրում երկրի առնվազն երկու քաղաքացի է եղել: Նրանցից մեկը վիրավոր է, նա հիվանդանոցում է: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր հունիսի 3-ին Լոնդոնում իրականացված ահաբեկչության հետեւանքով 6 զոհի եւ 30 վիրավորի մասին: Լոնդոնի կամրջի մոտ հարձակմանը երեք ահաբեկիչ է մասնակցել: Նրանք գնդակահարվել են ոստիկանություն առաջին զանգից 8 րոպե անց:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



