Լուկաշենկոն խոստացել է «չնեղել» ընդդիմությանը
INTERNATIONAL NEWSԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահական ընտրությունների օրն ընդդիմությանը կոչ է արել սկսել հետեւել օրենքներին՝ խոստանալով, որ այդ դեպքում քաղաքական գործիչներին ոչ ոք չի ճնշի: Այս մասին հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
Լուկաշենկոն նշել է, որ ոչ ոքի թույլ չի տա անկայունացնել երկրում իրավիճակը: «Եթե ընդդիմությունը չանցնի ռուբիկոնը, երբեք ոչ ոքի չենք բռնի, ճնշի, ինչպես այլ պետություններում է լինում»,- ընդգծել է նախագահը:
Նա ընդդիմության ներկայացուցիչներին նաեւ խորհուրդ է տվել դադարել ապրել «արտերկրի դրամաշնորհների հաշվին»՝ իրենց իսկ չորակազրկելու համար: «Մենք կսկսենք ժողովրդին ասել, թե ում փողերով եք այդ քարոզչությունն անում»,- նշել է պետության ղեկավարը:
Հիշեցնենք, որ այսօր Բելառուսում նախագահական ընտրություններ են:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
3
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri
5
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year



