Ռուսաստանում տղամարդը նույն բնակավայրում 8 մարդ է գնդակահարել
SOCIETYՌուսաստանի Տվերի մարզի Ռեդկինո բնակավայրում տղամարդը գնդակահարել է 8 մարդու, ինչի առնչության Քնչական կոմիտեն քրեական գործ է հարուցել: Ինչպես նշում է ria.ru-ն՝ սպանվածներից 2-ը կին են, 6-ը՝ տղամարդ: Իրավապահների փոխանցմամբ՝ զանգվածային սպանությունն իրաործելու համար կասկածվում է Մոսկվայի 45-ամյա բնակիչը, որը ամառանոցային բնակավայրում ալկոհոլային խմիչքներ է ընդունել այլ մարդկանց հետ: Սեղանի շուրջ գտնվելու ժամանակ նրանց միջև վեճ է սկսել, ինչից հետո տղամարդը գնացել է տուն ու հետ վերադարձել որսորդական հրացանով: Տղամարդու բացած կրակահերթի ժամանակ մի քանի հոգու հաջողվել է թաքնվել ու փրկվել: Հայտնի է, որ նրանցից մեկը թաքնվել է ծածկոցի տակ ու վիրպել հարբած տղամարդու տեսադաշտից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



