Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 8-ին. Թերեզա Մեյ
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ երկրում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 8-ին՝ չնայած Լոնդոնում մի շարք ահաբեկչություններին: Այս մասին հայտնում է Reuters-ը: «Դաժանությանը երբեք չի կարելի թույլ տալ խաթարել ժողովրդավարական գործընթացը, ուստի նախընտրական արշավները կվերսկսվեն վաղը, իսկ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան ըստ ծրագրի՝ հինգշաբթի, հունիսի 8-ին»,- ասել է նա: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական և Պահպանողական կուսակցությունները դադարեցրել էին խորհրդարանական ընտրություններից առաջ իրենց նախընտրական քարոզարշավները՝ Լոնդոնում ահաբեկչությունների հետ կապված:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



