Հրդեհ Րաֆֆու փողոցում
SOCIETYՀունիսի 4-ին, ժամը 14:17-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Րաֆֆու փողոց թիվ 111 շենքի մոտակայքում գտնվող հողամասում այրվում են ներկով լի տակառներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, արտակարգ իրավիճակների արձագանքման եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ Հաղթանակ թաղամասի 52/4 հասցեում գտնվող հողակտորում այրվում է 4 հատ 15 լիտր տարողությամբ պլաստմասսայե դատարկ տարա, 5 ծառ՝ ամբողջությամբ, 13-ը՝ մասնակի եւ 3-ը ջերմահարվել են:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:45-ին, մարվել՝ 14:53-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



