Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը եւ ԱՄԷ-ն խզում են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ

INTERNATIONAL NEWS

 Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը եւ Արաբիական Միացյալ Էմիրությունները խզում են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ: Բահրեյնի ԱԳ նախարարության կայքում զետեղված հայտարարության մեջ ասված Է, որ թավավորությունը հարեւան երկրից հետ Է կանչում իր դսպանության բոլոր աշխատակիցներին: Ընդգծվում Է, որ համապատասխան որոշումն ընդունվել Է՝ «հաշվի առնելով Քաթար Պետության կողմից շարունակվող գործողությունները, որոնք նպատակամղված են Բահրեյնի Թագավորության իրադրության եւ անվտանգության ապակայունացմանը, ինչպես նաեւ ներքին գործերին միջամտելուն, ԶԼՄ-ներում հրահրիչ նյութեր տարածելուն, ահաբեկչության աջակցմանը եւ Իրանի հետ կապված խմբավորումներին ֆինանսական օգնություն ցուցաբերելուն՝ Բահրեյնում քաոս առաջացնելու համար»:

Գերատեսչությունում նաեւ տեղեկացրել են Էմիրության հետ ծովային ու օդային հաղորդակցության փակման մասին եւ պահանջել են Քաթարի դիվանագիտական ներկայացուցիչներից առաջիկա 48 ժամվա ընթացքում հեռանալ երկրից: Ընդ որում թագավորության հպատակներին արգելված Է այցելել Քաթար, Բահրեյնում գտնվող քաթարցիները պարտավոր են 14 օրվա ընթացքում հեռանալ այնտեղից, այսուհետեւ կարգելվի նրանց մուտքը այդ երկիր եւ տարանցումը նրա տարածքով: Էր Ռիադում այդ որոշումը բացատրել են անվտանգության նկատառումներով: «Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշեցին խզել դիվանագիական հարաբերությունները Քաթար Պետության հետ՝ պաշտպանելու համար իրենց երկրի անվտանգությունը ահաբեկչության եւ ծայրահեղականության սպառնալիքից»,- Մամուլի սաուդյան գործակալությունը մեջբերել Է արտաքին գործերի նախարարության հայտարարությունը: «Որոշում Է ընդունվել փակել օդային, ծովային եւ ցամաքային սահմանային թերմինալները, ինչպես նաեւ արգելել տարանցումը, ավիահաղորդակցությունը եւ թագավորության տարածքային ջրերի օգտագործումը Քաթարի կողմից»,- ասված Է փաստաթղթում:

ԱԳՆ-ում նաեւ պահանջել են քաղարցի դիվանգետներից լքել թագավորությունը եւ հայտարարել են Դոհայիր իրենց ներկայացուցիչների հետկանչման մասբին: Եգիպտոսի ԱԳ նախարարությունում ճշտել են, որ «դիվանագիտական հարաբերությունների խզման մասին որոշումն ընդունվել Է Քաթարի կողմից «Ալ Քաիդա» եւ «Իսլամական պետություն» խմբավորումների գաղափարախոսության տարածման, Սինայում ահաեկչությունների աջակցման, Եգիպտոսի եւ տարածաշրջանի երկրների ներքին գործերին Քաթարի շարոնակվող միջամտության կապակցությամբ, ինչը սպառնալիքի տակ Է դնում արաբական երկրների ազգային անվտանգությունը եւ պառակտում սերմանում արաբական հասարակության մեջ»: Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու եւ այդ երկրի հետ օդայինն ու ծովային հաղորդակցությունը դադարեցնելու որոշում Է ընդունել նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունները:

Բացի այդ, ինչպես տեղեկացնում Է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրների, Սաուդյան Արաբիայի կողմից գլխավորվող կոալիցիան հայտարարել Է խռովարար հուսիթների դեմ համատեղ ռազմական գործողությանը Քաթարի մասնակցության դադարեցման մասին, որոնք հսկողություն են հաստատել Եմենի տարածքի զգալի մասի նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan