Ջրահեղձ երեք զինծառայողների գործով աշխատանքից հեռացված հրամանատարի փոխարեն նշանակում է կատարվել
SOCIETYԱրցախում ջրահեղձ եղած երեք զինծառայողների գործի մասով քննությունն ընթանում է և հետագայում դրա վերաբերյալ պատասխաններ կստացվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Նրա խոսքով՝ զինծառայողները եղել են վերահսկողությունից դուրս:
«Այդ պատճառով աշխատանքից ազատվել են հրամանատարն ու նրա երկու տեղակալները: Նրանց փոխարեն արդեն նշանակումներ են եղել: Աշխատանքից ազատվածները տեղափոխվելու են այլ ծառայության: Նրանք բոլորն էլ մեր սպաներն են, բոլորի կարիքն ունենք և նպատակահարմար ենք գտնում, որ բոլորը ծառայեն իրենց ուղղություններով»,- ասաց Մնացականյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



