Գերմանիայում կրկեսի փիղը մարդ է սպանել
SOCIETYԳերմանիայի Բուխեն քաղաքի կրկեսի փիղը մարդու մահվան պատճառ է դարձել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, 34-ամյա կրկեսային փիղը փախել է կենդանիներին պահելու հատվածից և մահացու վնասվածք է հասցրել մի մարդու:
Դեռևս հայտնի չէ, թե որն է եղել փղի փախուստի պատճառը: Բացի այդ, չկան տեղեկություններ այն մասին, թե ինչպես է փղի հեռանալն աննկատ մնացել: Նշվում է միայն, որ միջադեպից հետո կրկեսի աշխատակիցը կարողացել է հանգստացնել կենդանուն և վերադարձնել նրան:
Կատարվածի առնչությամբ իրավապահ մարմինները սկսել են հետաքննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



