Վեց ավիաընկերություններ դադարեցրել են թռիչքները Քաթար
SOCIETYՎեց արաբական ավիաընկերություններ դադարեցրել են Քաթար թռիչքներն այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Լիբիան եւ Եմենը խզեցին հարաբերություններն այս պետության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 5-ին հայտնել Է ՌԻԱ Նովոստին:
Քաթարի մայրաքաղաք Դոհա չվերթերը չեղարկել են Emirates-ը եւ Etihad Airways-ը (ԱՄԷ), Saudia-ն (Սաուդյան Արաբիա), Gulf Air-ը (Բահրեյն) եւ Egypt Air-ը (Եգիպտոս). Ինչպես նշում Է Reuters-ը, նման որոշում Է ընդունել նաեւ Flydubai-ը՝ ԱՄԷ-ից:
Նաեւ հայտնի Է դարձել, որ Քաթարի Qatar Airways ավիաընկերությունը մտադիր Է կասեցնել թռիչքները Սաուդյան Արաբիա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



