Չեռնոգորիան կդառնա ՆԱՏՕ-ի 29-րդ անդամը
INTERNATIONAL NEWSՉեռնոգորիան կդառնա ՆԱՏՕ-ի նոր, 29-րդ անդամը: Հունիսի 5-ին՝ Վաշինգտոնում երկրի իշխանությունները պաշտոնապես կհանձնեն դաշինքին անդամակցելու փաստաթղթերը: Այսպես կավարտվի ՆԱՏՕ-ի պատմության ամենակարճ ակցեսիոն գործընթացներից մեկը, փոխանցում է Լեհաստանի ռադիոն:
Չեռնոգորիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհը 11 տարի է տեւել: Այն սկսվել է 2006 թվականին, երբ երկիրը Սերբիայից առանձնացավ: 2009 թվականին Պոդգորիցան ՆԱՏՕ-ի թեկնածուի կարգավիճակ է ստացել, իսկ 2016-ին ստորագրվել է ակցեսիոն արձանագրություն:
ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցությունը 2009 թվականից ի վեր դաշինքի առաջին ընդլայնումն է, երբ դաշինք մտան Ալբանիան եւ Խորվաթիան: Նշենք, որ 2010 թվականից Չեռնոգորիան Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ ունի:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



