Life.panorama.am-ը գրում է.
Երեկ երգչուհի Աննա Թովմասյանն Արամեին դուստր է պարգեւել: Ինչպես նշում է նորաթուխ մայրիկը՝ սպասված երջանկությունը 7-րդ երկինք է հասցրել ամուսիններին, որոնցով Աննան կիսվել է Life.panorama.am-ի հետ:
Դստերը ընդամենը երեկ լույս աշխարհ բերած Աննա Թովմասյանը նշեց, որ բառերը չեն բավականացնում, որպեսզի կարողանա նկարագրել իր ու Արամեի զգացողությունները.
«Իմ ու փոքրիկիս առաջին հանդիպումը շոկային էր, այդ պահին չգիտեմ, թե ինչ զգացողություններ եմ ունեցել, անասելի երջանիկ եմ, բայց այդ երջանկության չափը նկարագրելն անհնար է: Մինիչեւ հիմա ես ու Արամեն ասես չենք հավատում, որ այս հրաշքը մեր բալիկն է, անդադար նայում ենք, թե ինչպես է անուշ քնած»,- նշեց Աննան:
Զույգը փոքրիկին տվել է Աննա Մարիա անունը, որի նախապատմության մասին Life.panorama.am-ն առաջինն է պատմել.
«Ինչպես վաղուց էի նշել, մենք ցանկանում էինք, որպեսզի մեր աղջիկը սրբի անուն կրեր: Շատ էինք մտածում, թե ինչ անուն ընտրենք, բայց մի օր Արամեն առավոտյան արթնացավ ու ասաց, որ երազ է տեսել, թե ինչպես է տասնյակ անուններից պարզ գրվել Աննա Մարիա անունը: Իհարկե, սկզբում ես ավելի կողմ էի Մարիա անունին, որպեսզի մեկ անուն լինի, բայց, երբ Արամեն պատմեց, որ երազի մասին ու նաեւ նման սուրբ էլ կա, ուստի որոշեցինք, որ մեր աղջիկը պետք է հենց Աննա Մարիա անունը կրի»,- պատմեց երջանիկ մայրիկը:
Զրույցի վերջում Աննան հավելեց.
«Ես ու փոքրիկս շատ լավ ենք, շնորհակալ ենք ուշադրութան ու բոլոր շնորհավորանքների համար»:
Նշենք, որ ծննդաբերությունից հետո երգիչը հրապարակել էր այս լուսանկարը՝ շնորհակալություն հայտնելով Աստծուն դստեր լույս աշխարհ գալու կապակցությամբ: