Yerevan, 03.February.2026,
00
:
00
BREAKING


Ինչու են շերտավորվում եղունգները, և ինչ անել այս խնդրի հետ

LIFE

Եղունգների շերտավորումից ազատվելու համար հարկավոր է պարզել պատճառը, վերացել այն և ճիշտ խնամել դրանք։ Lifehacker.ru կայքը խորհուրդներ է  ներկայացրել այս տարածված խնդրից ազատվելու համար։

Ինչու են շերտավորվում եղունգները

Խնդիրներ առողջության հետ։ Եղունգները կարող են թուլանալ լյարդի, երիկամների, մակերիկամների և աղիների հետ կապված խնդիրների արդյունքում։ Պատճառների շարքում կարելի է դասել նաև հակաբիոտիկների օգտագործումը, սթրեսը, նյարդային վիճակը։

Վիտամինների և հանքանյութերի պակաս։ Երկարատև խիստ դիետան կարող է հանգեցնել ավիտամինոզի։ Դա անդրադառնում է ինքնազգացողության, մաշկի, մազերի և եղունգների վիճակի վրա։ Ստուգեք՝ արդյոք անհրաժեշտ քանակով ստանում ե՞ք հետևյալ նյութերը.

  • Կալցիում՝ պարունակվում է կանաչ բանջարեղենի, կաթնամթերքի, հատիկավորների. սոյայի, սերմերի մեջ։
  • Մագնեզիում։ Մագնեզիումով հարուստ է հնդկական պոպոքը, գետնանուշը, սպանախը, լոբին,
  • Ֆոսֆոր՝ պարունակում են պանիրը, կաթնաշոռը, ձուկը, ծովամթերքը։
  • Վիտամիններ A. B1, B3, C, D, D։ Պարունակում են ընդեղենը, սունկը, հավի ձուն, նուշը։

Վատ մատնահարդարում։ Նույնիսկ ճիշտ սննդակարգի հետևելով՝ կարող եք վնասել եղունգները, եթե սխալներ եք թույլ տալիս մատնահարդարման ընթացքում։ Եղուգների որակը կարող է տուժել վատ գործիքների, լաքերի օգտագործման արդյունքում, ինչպես նաև արհեստական եղունգներ երկար կրելու հետևանքով։

Առանց ձեռնոցի կենցաղային աշխատանք կատարելը։ Ագրեսիվ մաքրող միջոցները, նույնիսկ սպասքը լվանալու համար նախատեսված միջոցը կարող է լուրջ վնաս հասցնել եղունգին. մաշկը կարող է չորանալ, իսկ եղունգները կդառնան ավելի թույլ, կկորցնեն փայլը։

Ինչ անել, որ եղունգները չշերտավորնեն

Ստուգեք առողջական վիճակը։ Քանի որ թույլ եղունգները կարող են վկայել տարբեր հիվանդությունների առկայության մասին, խորհուրդ է տրվում դիմել մասնագետի օգնությանը։ Եթե առողջության հետ կապված խնդիրներ չունեք, հետևեք այս խորհուրդներին.

  • Լավ քնեք։ Ամբողջական վերականգնման համար մարդուն հարկավոր է քնել 7-9 ժամ։
  • Հանգստացեք։ Քիչ սթրես, ավելի շատ ուրախություն. ահա լավ ինքնազգացողության և առողջության գրավականը։
  • Պահպանեք օրվա ռեժիմը։ Ճիշտ կլինի օրվա ռեժիմի մեջ ներառել սպորտով պարբերականորեն զբաղվելն ու զբոսանքը մաքուր օդին։
  • Բազմազան դարձրեք սննդակարգը։ Որքան շատ բնական և որակյալ սնունդ ներառեք սննդակարգում, այնքան ամուր կլինեն եղունգները։

Ճիշտ խնամեք եղունգները։

  • Գերադասելի է հարդարել մատները միայն ստուգված մասնագետների մոտ։ Եթե վստահում եք միայն ինքներդ ձեզ, մի մոռացեք մաքուր պահել գործիքները։ Լաքը հեռացնելու համար նախընտրեք առանց ացետոնի հեղուկները։
  • 4-6 շաբաթից ավելի մի կրեք արհեստականորեն երկարացված եղունգներր։ Ապա 1-2 շաբաթ ընդմիջեք՝ եղունգների վիճակը բարելավելու համար։
  • Եթե եղունգն արդեն իսկ շերտավորվել է, այն վերականգնել չեք կարողանա։ Գերադասելի է հեռացնել այդ հատվածը և հոգ տանել եղունգի մնացած հատվածի առողջության մասին։

Սնուցում։ Որպեսզի եղունգներն առողջ լինեն, դրանք պետք է սնուցող նյութեր ստանան: Այս նպատակով ամեն օր եղունգներին տարբեր յուղեր քսեք։ Կոկոսի, ձիթապտղի և այլ յուղեր կարող եք քսել մատներին քնելուց առաջ։

Խոնավեցում։ Շերտավորվող եղունգներին օգտակար կլինեն վաննաները։ Բուժման ընթացքում դրանք հարկավոր է անել շաբաթվա ընթացքում 5-6 անգամ, իսկ պրոֆիլակտիկայի համար բավական է շաբաթվա ընթացքում 3-4 անգամը։

  • Աղով վաննա։ 1 ճաշի գդալ աղը լուծեք 200 մլ տաք ջրում։ Մատների ծայրերը թողեք այս ջրում 15-20 րոպե, մաքրեք եղունգները, մի թրջեք դրանք մոտակա մեկ ժամվա ընթացքում։
  • Խոտաբույսերով վաննա։ Մեկ թեյի գֆալ երիցուկի վրա մեկ բաժակ եռացած ջուր լցրեք։ Թողեք 10-15 րոպե, մինչև ջուրը դառնա նորմալ ջերմաստիճանի, և ձեռքերը դրեք ջրի մեջ 20-30 րոպե։
  • Յուղ և կիտրոն։ 100 մլ ցանկացած բուսական յուղ տաքացրեք։ Ավելացրեք կիտրոնի հյութ և վիմատին A: Ձեռքերը վաննայում պահեք 20-25 րոպե, ապա թեթև մերսեք եղունգները։
  • Գարեջրով վաննա։ Կես բաժակ տաք գարեջուրը խառնեք նույնքան խնձորի հյութի հետ։ Ձեռքերը դրա մեջ պահեք 10 րոպե։
  • Թեյով վաննա։ Կես բաժակ թունդ կանաչ թեյի մեջ ավելացրեք 2 ճաշի գդալ բուսական յուղ։ Պահեք ձեռքերը 10-15 րոպե։

Ամրացում։ Եղունգներն ավելի ամուր դարձնելու համար հետևեք այս խորհուրդներին։

  • Կիտրոնի հյութ։ Կիտրոնը ոչ միայն սպիտակեցնում է եղունգները, այլև դրանց ամրություն է հաղորդում։ Կիտրոնի հյութը եղունգներին քսեք օրվա ընթացքում 1-2 անգամ։
  • Աղ։ Եղունգները թրջեք մանր աղով։ Յուրաքանչյուր եղունգի վրա թողեք 30-60 վայրկյան, ապա ձեռքերը լվացեք և փափկեցնող կրեմ քսեք։ Այս պրոցեդուրան բավարար է ամսվա ընթացքում մեկ անգամ կատարելը։
Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors