Իրանը պատրաստ է Կատարին սնունդ մատակարարել
INTERNATIONAL NEWSԻրանը պատրաստ է սննդամթերք մատակարարել Կատար՝ արաբական մի շարք երկրների կողմից սահմանափակումների ներդրման ֆոնին։ Այս մասին հայտնել է Իրանի գյուղատնտեսական արտադրանք արտահանողների ասոցիացիայի ղեկավար Ռեզա Նուրանին, փոխանցում է Fars-ը։
Նուրանին նշել է, որ Իրանը պատրաստ է արդեն 12 ժամ հետո սկսել Կատարին ծովով սննդամթերք մատակարարել։ Նա շեշտել է, որ Կատարը Սաուդյան Արաբիայից, Եգիպտոսից ու ՄԱԷ-ից ներմուծում է 4-5 մլրդ դոլարի սննդամթերք։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան ու ՄԱԷ-ն դադարեցրել են սպիտակ շաքարի արտահանումը Կատար՝ այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



